News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն առժամանակ դադարեցնում են բողոքի ակցիաները Կառավարության շենքի մոտ պայմանավորված երկրում արտակարգ դրության հայտարարմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

«Պարոն Փաշինյանին ենք դեիմել, որ մեզ հետ հանդիպի: Այժմ սպասում ենք նրա պաստախանին: Բայց առայժմ ակցիաներ չենք անցկացնի պայմանավորված էս վիճակով»,-ասաց նա:

Նա հավելեց, որ գործով մեղադրյալը Զավեն Գրիգորյանը դեռ շարունակում է մնալ ազատության մեջ, խափանման միջոցը փոխելու բողոքը դեռ չի քննվել դատարանում:

Նշենք, որ  մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը։

Գործով մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ արձակվեց։

Նշենք, որ Արամ Մխիթարյանը շուրջ 6 ամիս է կոմայի մեջ է։

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում:

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Տպել
Ամենաշատ