News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեր տեղեկություններով խուզարկություններ են տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի տանը:

NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Գորիսում տեղի են ունեցել խուզարկություններ եւ հարցաքննություններ, սակայն որեւէ անձ դատավարական կարգավիճակ չունի, բացի  այդ նախաքննական  գաղտնիքից ելնելով չեն կարող ասել` արդյոք այդ գործը կապված է քաղաքապետի անվան հետ, թե` ոչ:

Գորիսի քաղաքապետն էլ մեզ հետ զրույցում հերքեց մամուլում տարածված այն լուրը, որ իրեն ձերբակալել են եւ հավաստիացրեց, որ ինքը իր աշխատավայրում է: Նա նաեւ հերքեց, որ իր տանը խուզարկություն է տեղի ունեցել:

Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Այսօր ArmDay.am կայքը «Ձերբակալվել են Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը» վերտառությամբ հերթական ստահոդ, զրպարտություն հանդիսացող ապատեղեկատվությունն է տարածել: Լրատվամիջոցի տարածած անհեթեթ տեղեկությունը որևէ կապ չունի իրականության հետ, որևէ ձերբակալություն չի եղել, այս պահին էլ աշխատանքի վայրում եմ: Անհասկանալի է նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու դրդապատճառը: Հերքում եմ տարածված կեղծ լուրը և վերոնշյալ լրատվամիջոցին հորդորում որևէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը, իսկ եթե նշված հրապարակումը ոչ թե կեղծիք տարածելու միտումնավոր դրսևորում է, այլ պարզապես թյուրիմացություն, կարծում եմ, որ նշված նյութի հեղինակը կհերքի իր իսկ տարածած զրպարտությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ