News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի հարավային ափերի մոտ ծովի ջրի շերտերի տակ հայտնաբերվել է ահռելի ծավալով քաղցրահամ ջուր, որը, գիտնականների կարծիքով, մանրակրկիտ հետազոտության կարիք ունի: Ծովի հատակի տակ քաղցրահամ ջրի վիթխարի պաշար հայտնաբերելու մասին հայտնել է Science Alert պորտալը:

Սեյսմոլոգիական հետախուզման նորագույն մեթոդները՝ սքանավորման համակցությամբ, գիտնականներին թույլ են տվել էլեկտրամագնիսական ալիքների միջոցով հայտնաբերել վիթխարի ծավալով ջրատար հորիզոն, որը թաքնված է Նոր Զելանդիայի հարավային ափերի մոտ: Թաքնված հորիզոնը սքանավորելով՝ գիտնականները տվյալներ են ստացել, որոնց հիման վրա ստեղծել են գտածոյի մանրամասն 3D մոդելը:

«Մենք տվյալների ոչ մեծ լրակազմ ունենք, որի հիման վրա մեզ հաջողվել է ստեղծել ջրատար հորիզոնի եռաչապ պատկերացումը: Եվ այն զարմացնում է երեւակայությունը՝ խոսքն ահռելի քաղցրահամ ջրի համակարգի մասին է, որը թաքնված է ծովի հատակի տակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղցրահամ ջրի պաշարների ծավալը կազմում է 2 հազար խորանարդ կիլոմետրից ավելի»,- ասում է արշավախմբին մասնակցած ծովային երկրաբան Ջոշ Մաունտջոյը:

Մաունտջոյը նշել է, որ գիտնականները կիրառել են հեռավար սքանավորման տեխնոլոգիան, ինչպես նաեւ համակարգչային մոդելավորումը՝ գիտության համար նոր ջրատար հորիզոնի մասին տեղեկություններ ստանալու համար: Հետազոտողները հիմա արշավի են պատրաստվում, որը թույլ կտա գտածոն ավելի լավ ուսումնասիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ