News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ կորոնավիրուսի հետեւանքով կարանտինի հետ կապված՝ թափառող շներն ագրեսիվ են դարձել։

Այս մասին նա հայտարարել է խորհրդարանական ժամի ընթացքում։ Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ երկրի տարբեր հատվածներում մարդիկ բողոքում են գյուղերի եւ քաղաքների բնակիչների վրա թափառող շների հարձակումների հաճախակիությունից։ «Եղել են նաեւ երեխաների վրա հարձակման դեպքեր, որն էլ ավել մտահոգիչ է»,- հայտարարեց Խաչատրյանը՝ հավելելով, որ «թափառող շների ոհմակները հանրապետությունում էապես շատացել են»։

Այսպես, խորհրդարանականի խոսքերով՝ որոշ բնակավայրերում ժամը 18։00-ից հետո մարդիկ «պարզապես վախենում են փողոց դուրս գալ եւ երեխաներին այնտեղ թողնել, քանի որ այդ ժամերին ակտիվանում են թափառող շների ոհմակները»։ «Մենք օրենսդրական մակարդակով կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենք ենք ընդունել։ Հետեւաբար, դա կարող է ստեղծել իրավիճակ, երբ մարդիկ ստիպված կլինեն զենք վերցնել եւ կսկսեն սպանել այդ կենդանիներին։

Արդյունքում նրանց հանդեպ քրեական գործեր կհարուցվեն»,- ասաց պատգամավորը՝ քաղաքապետներին, համայնքապետներին եւ մարզպետներին կոչ անելով ստեղծված խնդրի լուծման անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ