News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 03
USD
504.5
EUR
551.62
RUB
6.43
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ալժիրի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել երկու նախկին վարչապետների դատավճիռները աննախադեպ կոռուպցիոն գործի շրջանակներում, հայտնում է AFP-ն:

Ալժիրի դատարանը Ահմեդ Ույահիային եւ Աբդելմալեք Սելալին դատապարտել է համապատասխանաբար 15 և 12 տարվա ազատազրկման` հաստատելով անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին ստորին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումը:

Երկու վարչապետները ծառայում էին նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքի օրոք, որը ստիպված էր եղել պաշտոնաթող լինել անցյալ տարվա ապրիլին` հինգերորդ ժամկետի մասին իր առաջարկի դեմ բողոքի ցույցերից հետո:

Այժմ նրանք ութ օր ժամանակ ունեն Գերագույն դատարան դիմելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել