News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Օրերս Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության եւ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները վերահսկողական շրջայց իրականացնելիս Նոր Գեղի - Երեւան ճանապարհին կանգնեցրել են առանց համապատասխան փաստաթղթերի սեւահող տեղափոխող 36CA657 պետհամարանիշով «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատար։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ կազմվել է համապատասխան արձանագրություն, բեռնատարի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, առգրավված հողը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժին։

Հիշեցնենք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով ու ախտահանիչ նյութերով եւ արտակարգ դրության պայմաններում շարունակում են իրականացնել բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման եւ կանխարգելման աշխատանքներ:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հորդորում է ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն, հետեւել Պարետի որոշումներին, նաեւ զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց:

Տպել
Ամենաշատ