News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ թեմատիկ»-ում  ներկայացվում է ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ  գործը, որը կարող է դառնալ նախադեպ բոլոր ցմահ ազատազրկված անձանց համար:

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը 1997թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի, իսկ 2003թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Գրիգորյանին ներում է շնորհվել և մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

2017թ.-ից ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանը սպասում է պայմանական վաղաժամկետ ազատմանը:

07.12.2017թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով Ստեփան Գրիգորյանին պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը, որոշում է կայացրել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը մերժելու մասին: Դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Ստեփան Գրիգորյանը պատիժը կրելու ողջ ընթացքում թույլ է տվել կարգապահական խախտում, որոնց համար երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, վերջինը՝ 11.03.2011թ.: Վերաքննիչ դատարանը մերժելով բողոքը, իր որոշումը նույնպես հիմնավորել էր նրանով, որ պատիժը կրելու ընթացքում Ստեփան Գրիգորյանը ենթարկվել է երկու կարգապահական տույժի։

Ըստ էության դատարանները սահմանել են անձին վաղաժամկետ ազատ արձակելու անհնարին շեմ, որովհետև ավելի քան 20 տարվա ընթացքում ընդամենը երկու կարգապահական տույժը հետագայում նույնպես դատարանների կողմից միշտ կարող են հիմք հանդիսանալ պայմանական վաղաժամկետ 2 ազատումը մերժելու համար։ Սույն գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք, Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին։ Ներկա դրությամբ գործը գտնվում է ՄԻԵԴ-ում։

Գործող օրենսդրության համաձայն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է կրկին ներկայացվել պայմանական վաղաժամկետ ազատման՝ դատարանի որոշումից երեք տարի անց։ Մեկ այլ ցմահ ազատազրկման դատապարտված անձի գործով կատարվել է օրենսդրական վերլուծություն, որի հիման եզրակացություն է արվել, որ ներկա կարգավորումը հանդիսանում է անձի վիճակը վատթարացնող: Նախկին կարգավորման համաձայն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձի պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը պետք է տեղի ունենար 6 ամիս անց։ Վերոգրյալի հիման վրա բողոք է ներկայացվել դատարան՝ պահանջով, որպեսզի դատարանը քրեակատարողական հիմնարկին պարտավորեցնի սկսել անձի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման գործընթացը։

Ստեփան Գրիգորյանը նույն բովանդակությամբ ինքնուրույն բողոք է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանում Ստեփան Գրիգորյանը պահանջել էր հանրային պաշտպան։ Քննելով բողոքը, դատարանը գտել էր, որ նախկին կարգավորման համաձայն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձի վաղաժամկետ ազատ արձակման հարցը պետք է քննարկել դատարանի որոշումից 6 ամիս անց։ Այդ որոշման հիման վրա Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը կրկին ներկայացվել է դատարան և ներկա դրությամբ գտնվում է դատաքննության փուլում։ Այս անգամ և պրոբացիայի, և քրեակատարողական ծառայությունները Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ տվել են դրական կարծիքներ։ Նշված գործը կարող է հանդիսանալ նախադեպ բոլոր ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ