News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկում նկատել են վարդերի փնջերով 2 քաղաքացու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեսենելով ոստիկաններին նրանք փորձել են փախուստի դիմել, բայց բռնվել են։ Գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկելու ժամանակ քաղաքացիներից մեկի մոտից «ՀԴՄ» սարք է ընկել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում պարզվել է անձանց ինքնությունը։ Նրանք Մոսկովյան փողոցի ծաղկի վաճառակետից փորձել էին գողանալ վարդեր եւ «ՀԴՄ» սարքը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէին հասցրել՝ բռնվել էին:

Ժամը 04.20-ին ծաղկի վաճառակետի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում:

Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ։

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ