News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը:

Անանյանը հայտնեց, որ Շահինյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու որոշումը պաշտպանական կողմին վարույթն իրականացնող մարմինը չէր տրամադրում։

Փաստաբանն էլ միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով դատարանի որոշումը, սակայն քննիչը հրաժարվել է տրամադրել այն՝ մերժելով պաշտպանի միջնորդությունը:

«Քննիչի որոշման դեմ բողոք ենք ներկայացրել Դատախազություն, որը բավարարվել է»,- ասաց Անանյանը։

Հիշեցնենք, որ  Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն էր կատարվել կաշառք տալ-ստանալու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Շահինյանը փետրվարի 21-ին հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։

Տպել
Ամենաշատ