News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանների կողմից բռնության ենթարկված տղամարդու ընտանիքը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրանք պնդում են, որ իրենց որդին անմեղ է, եւ, որ նրան կալանավորելու որեւէ հիմք չկա։

«Պարոն Փաշինյան, մեծ խնդրանքով դիմում ենք ձեզ։ Եղբայրս ընկերոջ հետ տանը մի փոքր ալկոհոլ էր օգտագործել, երեխան ջերմություն է ունեցել, մեքենան արագ վարելով գնացել են դեղատուն՝ երեխայի համար ջերմիջեցնող դեղ գնելու։ Պարետային ոստիկանները՝ քաղաքացիական հագուստով մոտեցել են նրանց, հայհոյանքներ հնչեցրել եղբորս հասցեին, թե՝ արա, ինչի՞ ես մեքենան արագ վարում։ Եղբայրս չճանաչելով ոստիկաններին, դիմել է՝ արան դու ես, դու ո՞վ ես, որ ինձ տենց ես ասում։ Սկսվել է հրմշտոց, քաշել են եղբորս ու իր ընկերոջը ահավոր ծեծել են, հետո նստեցրել են մեքենան, տարել իրենց մոտ, այնտեղ նույն ձեւ ծեծել են, ինչ ասես արել են։ Էս ո՞ր թիվն է։ Այսպիսի՞ն էր ազատ քաղաքացի լինելը»,- ասաց տղամարդու քույրը։

Նա հայտնեց, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել տղամարդուն. «Նրանց մեզ չեն զանգել, թե ձեր եղբայրը կամ որդին այստեղ են գտնվում։ Թաքցրել են, որ մենք չտեսնենք՝ ինչ ձեւի եղբորս այլանդակել են։ Գնացել ենք բաժին, մեզ չեն թողել, որ երեխային տեսնենք»։

Кինը հայտնեց, որ ամուսինն այս պահին կալանավորված է ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Բռնության ենթարկվածի մայրն ասաց, որ իր որդին ոստիկաններին չի հարվածել. «Տղաս իրենց չի հարվածել, անկանոն շարժումներ է արել, որի հետեւանքով կպել է ոստիկանի աչքը բացվել է։ Դա չի նշանակում, որ տղաս իրենց խփել է։ Եթե որդիս խախտումներ է արել, թող կանչեին ՃՈ, տուգանք նշանակեին»։

Հայրը պատմեց, որ որդու՝ բռնության ենթարկվելու լուսանկարները իրենց փոխանցել է փաստաբանը. «Թուրքի պլենին տենց չեն ծեծում։ Սրանք թուրքից էլ բեթար են։ Փաստաբանի միջոցով որդուս նկարները տեսա։ Սպիրտը լցրել են բերանը խեղդվել է, հետո հետաքննություն են նշանակել, թե ինքն իբր հարբած է եղել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ