News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել ոչ միայն ինձ, ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլեւ առավել քան համոզված եմ, նաեւ Հայաստանի քաղաքացիներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր անազատության մեջ է, մեղադրյալ աթոռին է, իսկ Սերժ Սարգսյանին եւս մեղադրանք է առաջադրվել:

«Մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը: Սկզբնական շրջանում նաեւ կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում այդ մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրությանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»:

Դիտարկմանը, որ այդ անձանց իշխանության ժամանակ «մարտի 1» է տեղի ունեցել, 10 մարդ է սպանվել, եւ այդ սպանության պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել, Բակո Սահակյանն արձագանքեց. «Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զգաստությունն ու զսպվածությունը եւ մեր խոսքը կառուցելիս, մեկնաբանությունները տալիս իրավական գնահատականներ չենք տվել: Լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ մեր կողմից նախաձեռնված, միայն նպատակ էին հետապնդում իմ կողմից նշված իրողությունը հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնցմասնակցությունը հայ ժողովրդի  նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել: Այսօր կա դատական գործընթաց, մենք պարտավոր ենք ցուցաբերել անհրաժեշտ վերաբերմունքը եւ հարգել նաեւ դատական գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները»:

Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը չի դիտվում որպես ՀՀ ներքին գործերին միջամտություն, Արցախի նախագահը պատասխանեց. «Ես դեմ եմ այդպիսի մեկնաբանություններին: Վերջին հաշվով մենք խոսում ենք մեկ հայրենիքի մասին, եւ այդ զարգացումները տեղի են ունենում մեկ հայրենիքի շրջանակներում: Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում: Ես չեմ գտնում, որ նման միջնորդությունները խախտում են ձեր կողմից նշած կարգն ու կանոնները: Ես ճիշտ հակառակն եմ մտածում, եւ ինչպես նախկինում, ապագայում էլ առաջնորդվելու եմ այդ մտածելակերպով: Չեմ կարծում, որ սրանով մենք լրացուցիչ լարվածություն ենք սերմանում կամ լրացուցիչ բարդություններ ենք ստեղծում: Մենք խոսում ենք այնպիսի դերակատարների մասին, որ ես չեմ կարող անտարբեր լինել այդ ամենի մասով»:

Բակո Սահակյանը հավելեց, որ եթե անհրաժեշտությունը լինի նման միջնորդությամբ հանդես կգա նաեւ Սերժ Սարգսյանի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ