Նոյմեբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Քոբեր - Թումանյան հատվածում, բախվել են «Ford Transit» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է sHAMSHYAN.COM—ը։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։