News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անիմաստ շշկռացնում եք լրագրողներին ու հասարակությանը եւ սխալ տեղեկատվության տարածման առիթ ստեղծում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը:

Նա գրել է. «Վարակակիրների թվի եւ կորոնավիրուսի տարածման մասին տվյալները ամեն օր տարբեր աղբյուրներով եք տարածում։ Որոշեք, թե որ աղբյուրն է ամենահարմարը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնը, ԱՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, Առողջ. նախարարության կամ կառավարության ֆեյսբուքյան էջերը, կառավարության նիստի լայվը, որը կուզեք, բայց դա թող լինի անփոփոխ, վստահելի ու կայուն պաշտոնական աղբյուր։ Պարզապես որոշեք ու հայտարարեք այդ մասին, ու այլեւս մի խճճեք մարդկանց։  Մեր ուզածը ստույգ, ժամանակին ու ամբողջական տեղեկատվությունն է»։

Տպել
Ամենաշատ