News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Microsoft կորպորացիան մտադիր է կրիպտոարժույթ «արդյունահանել»՝ օգտագործելով մարդկային մարմնի ակտիվությունը, հաղորդում է «ՌԲԿ»-ը:

Համակարգը կմիանա մարդու մարմնին հաղորդիչի օգնությամբ եւ կսկսի հաշվել նրա սրտխփոցը, ուղեղի ազդանշաններն ու այլ տվյալներ: Ապա ստացված տվյալները կմշակվեն, եւ նախապես սահմանված չափանիշներին դրանց համապատասխանության դեպքում օգտատերը պարգեւատրում կստանա թվային գումարի տեսքով:

Մարտի կեսերին Microsoft-ը, ինչպես նաեւ PayU-ն, Boston Cinsulting Group-ը եւ մի քանի այլ ընկերություններ ներդրումներ են կատարել Bakkt-ում: Կրիպտոհարթակը B սերիայի ներդրումային փուլի շրջանակում հավաքել է 300 մլն դոլար:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ