News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Samsung Galaxy S20 հավաքածուի սմարթֆոնները ունեն դիսփլեյի աշխատանքի 2 ռեժիմ՝ սովորական, որի դեպքում թույլատրելիությունը առավել բարձր է, բայց կադրի հաճախությունը կազմում է 60 հերց, եւ առավելագույն, որի դեպքում թույլատրելիությունը մի փոքր նվազում է, բայց կադրերի հաճախությունը կրկնապատկվում է եւ կազմում 120 հերց: Օգտատերերից շատերը նշել են, որ Galaxy S20-ի էկրանին չի բավականացնում միջանկյալ ռեժիմը, եւ հիմա այս խնդիրը, կարծես, լուծվել է, փոխանցում է Planet- today-ը: 

Էնտուզիաստներին հաջողվել է հայտնաբերել Galaxy S20-ի դիսփլեյի աշխատանքի ռեժիմների փոխարկման թաքնված գործառույթ: Պարզվել է, որ ֆլագմանային սարքի էկրանը կարող է պատկերն արտացոլել ոչ միայն 60 կամ 120 հերց հաճախությամբ, այլեւ միջանկյալ հաճախությամբ, որը կարող է լինել 48 կամ 96 հերց: Առավել գրավիչ է թվում հատկապես երկրորդ տարբերակը. եթե էկրանի թարմացման հաճախությունը դրվի 96 հերցի վրա, ապա թույլատրելիությունը կարող է լինել 2400x1080 կամ 1600x720 կետեր. այսպիսի ռեժիմի դեպքում օպտիմալ հավասարակշռություն է ձեռք բերվում պատկերման որակի, աչքերի ծանրաբեռնվածության եւ մարտկոցի լիցքի ծախսի միջեւ:

Անհայտ է, թե Samsung-ն ինչու չի ստեղծել Galaxy S20-ի դիսփլեյի աշխատանքի միջանկյալ ռեժիմ, բայց էնտուզիաստները դրությունը շտկել են եւ ստեղծել ոչ մեծ անվճար հավելված, որի միջոցով կարելի է տեղադրել էկրանի չհաստատված ռեժիմ: Խոսքը S20 Refresh Rate Control կոչվող հավելվածի մասին է, որը ստեղծել է XDA Developers միության անդամներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չորս ձեռնանի ռոբոտը կհավաքի մրգերը
ԱՄՆ-ում հայտնվել են էլեկտրասկուտերներ, որոնք ինքնուրույն են վերադառնում կայանատեղի
Ծառայությունից օգտվելու համար անրաժեշտ է գրանցվել բջջային հատուկ հավելվածում, այնուհետեւ դրա օգնությամբ ընտրել սկուտերը…
Մեքսիկայում սկսել են կակտուսներից արհեստական կաշի արտադրել
Apple-ը խնդրում է վերադարձնել անկարգությունների ժամանակ գողացված iPhone-ները
«Խնդրում ենք վերադարձրեք Apple-ին՝ Walnut Street-ում։ Սարքը անջատվել է, եւ դրան հետեւում են։ Իշխանության տեղական ներկայացուցիչները կծանուցվեն»․․․
Twitter-ում լուսանկար է հայտնվել, որը կարող է «սպանել» Samsung-ի սմարթֆոնները
Լուսանկարում պատկերված են անտառ, լիճ եւ լեռներ մայրամուտի ֆոնին...
Microsoft-ը MSN պորտալի տասնյակ լրագրողների ռոբոտներով կփոխարինի
Microsoft-ը հայտարարում է, որ այդ լրագրողների փոխարինումը արհեստական բանականությամբ բիզնեսի վարման վերագնահատման փուլ է․․․
Ամենաշատ