News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բաց նամակ Հայաստանի համայնքների ղեկավարներին

Սիրելի ընկերներ, գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է. մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։ Այս մասին Facebook-ում Հայաստանի համայնքների ղեկավարներին ուղղված բաց նամակում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։

Հիմա յուրաքանչյուր համայնքի ղեկավարից է կախված, թե ինչքա՛ն հող կմշակի համայնքի ժողովուրդը։

Հավաքե՛ք մարդկանց, հանե՛ք դաշտերը, պահանջե՛ք կառավարությունից աջակցություն, եթե դրա կարիքը կա։ Կառավարությունը լսում է հիմա ու ձեր կողքն է։

Արդա՛ր եղեք, եթե պետք է բաշխեք ինչ-որ բան՝ հող, միջոց...

Ինքնակազմակերպվե՛ք։

Մեր փոխարեն ոչ ոք այս գործը չի կարող անել։

Հերթի տակ դրեք տեխնիկան, գտեք սերմացու ու բերեք համայնք, հավաքեք ժողովրդի գումարը ու միանգամից գնեք պարարտանյութ։

Կապ պահեք ԱԺ եւ Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինը աշխատող մարդիկ, դու՛ք գիտեք, ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա։

Անձամբ ինձ ընդունեք որպես ձեր աշխատող ու միջնորդ։

Ձեր վրա է այս հարցի ողջ պարտավորությունը։ Ամեն ինչ չէ, որ օրենքով պետք է սահմանվի, օրենքը մեր հավաքական խիղճն է ու մեր պարտավորությունը մեր ժողովրդի ու ապագա սերնդի առջեւ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ