News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով բնակչության տեղաշարժի սահմանափակումները՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությունով՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է տնից աշխատանքի ավելի արդյունավետ եւ հարմարավետ տարբերակներ:

Ընկերության կողմից մատուցվող ՎԵԲ-Կոնֆերանս Տեսազանգ ծառայությունը հնարավորություն է տալիս փոքր, միջին եւ խոշոր կազմակերպություններին կազմակերպել եւ տեխնիկապես ապահովել տեսազանգեր մի քանի օգտատերերի միջեւ՝ համակարգիչների եւ ինտերնետի միջոցով: առանց հավելյալ սարքավորումների:

Այս ծառայությունը ստեղծված է SPIRIT մեդիա շարժիչի հիման վրա, որը IP ուղիներով ձայնի եւ տեսապատկերի հաղորդման տեխնոլոգիաների ոլորտում համաշխարահային առաջատար է։ Տվյալ պրոդուկտի մեջ օգտագործվում են ձայնի եւ տեսապատկերի HD-ի մշակման ինչպես սեփական տեխնոլոգիաները, այնպես էլ համաշխարհային ստանդարտները եւ հայտնի բաց պրոտոկոլներ։

ՎԵԲ-Կոնֆերանս Տեսազանգի յուրաքանչյուր կազմակերպիչ (մեկ մուտքանունով եւ գաղտնաբառով) հնարավորություն ունի վեբ ինտերֆեյսի միջոցով կազմակերպել կոնֆերանս, որին կարելի է հրավիրել որոշակի քանակությամբ մասնակիցների՝ կախված սակագնային փաթեթից:

ՎԵԲ - Կոնֆերանս Տեսազանգ ծառայությունը ունի մի շարք հնարավորություններ եւ առավելություններ.

Տեսազանգի ողջ տեղեկատվությունը տեղակայված է հայաստանյան սերվերների վրա,

Ապահով է. բացառվում է երրորդ անձանց մուտքի հնարավորությունը փոխանակվող հաղորդագրության բովանդակությանը,

Հնարավոր է միաժամանակ մինչեւ 50 մասնակցի ներգրավում,

Ապահովում է միաժամանակ 16 մասնակցի տեսանելիության էկրանին,

Փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու հնարավորություն,

Ունի կայունության եւ հուսալիության բարձր մակարդակ` կախված չլինելով արտաքին մայր կապուղիների ծանրաբեռնվածությունից,

Հնարավոր է մինչեւ 20% տրաֆիկի խնայողություն՝ համեմատ հայտնի Cloud լուծումների,

Ծրագիրը հաստատուն աշխատում է բջջային ցանցում եւ երաշխավորում է ձայնի եւ տեսապատկերի առավելագույն որակ յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ անկախ այլ մասնակիցների ցանցային պայմաններից,

Ի տարբերություն այլ թանկարժեք ծառայությունների, որոնք հասանելի են միայն թոփ մենեջերներին կամ նախատեսված են հատուկ կոնֆերանս սենյակների համար, Վեբ – Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը ապահովում է նույն որակը եւ ֆունկցիոնալը. միեւնույն ժամանակ ավելի մատչելի եւ հասանելի է կազմակերպության բոլոր աշխատակիցներին,

Վեբ – Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը ճկուն ծրագրային պլատֆորմ է, որը սովորական համակարգիչները, պլանշետները եւ հեռախոսները վերածում է HD որակի վիդեո կոնֆերանսի գործիքների,

Այս հարթակը թույլ է տալիս անցկացնել ոչ միայն վիդեո խորհրդակցություններ, այլեւ օգտագործել կոնտակտների մեկ միասնական ցանկ, փոխանակել ակնթարթային տեքստային հաղորդագրություններ, համատեղ աշխատել փաստաթղթերի վրա, անցկացնել հարցումներ եւ քվեարկություններ, եւ այլն։ Տեսազանգը հնարավոր է ձայնագրել,

IOS/Android ծրագրային ապահովումների հետ աշխատանքը համատեղելի,

Հասանելի է Microsoft Internet Explorer, Safari, Chrome, Firefox, Opera, Skype for Business օգտատերերի համար, ինչպես նաեւ IOS եւ Android հավելվածների միջոցով,

Համատեղելի է կապի եւ բաց պրոտոկոլների համաշխարհային ստանդարտների հետ, այդ թվում SIP, H.323, XMPP, H.264, SVC, G.7xx, H.239, BFCP, VNC, WebRTC:

ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը հիանալի տարբերակ է հրավիրելու հրատապ հանդիպումներ շատ մասնակիցների հետ, ովքեր գտնվում են տարբեր բաժիններում, գրասենյակներում, քաղաքներում, ինչպես նաեւ կազմակերպել հեռավար ուսուցում կամ վերապատրաստում աշխատակիցների եւ գործընկերների համար: Այս ծառայության միջոցով հնարավոր է անցկացնել օնլայն հարցազրույցներ, բրիֆինգներ, ելույթներ եւ շատ այլ միջոցառումներ՝ հարմարավետ եւ շատ արագ ձեւով:

«Ստեղծված իրավիճակում, երբ երկրում բնակչության տեղաշարժի սահմանափակումներ կան, «Ռոստելեկոմ» ընկերությունը փորձում է հնարավորինս աջակցել նաեւ փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկություններին՝ առաջարկելով հաղորդակցության հարմարավետ եւ նորարական տարբերակներ: Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունները կապահովեն մեր կորպորատիվ հաճախորդների գործունեության բնականոն ընթացքը»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Տեսազանգի սեանսները կազմակերպվում են անմիջապես Ինտերնետ բրաուզերի միջոցով՝ ծառայության մատուցման Վեբ կայքում, ինչպես նաեւ IOS եւ Android հավելվածների միջոցով:

«Ռոստելեկոմ» ընկերությունը առաջարկում է նաեւ Ամպային ԱՀԿ (Cloud PBX -  Ավտոմատ հեռախոսային կայան)  ծառայությունը, որի միջոցով հնարավոր է միացնել կազմակերպությունների բոլոր հեռախոսները եւ կառավարել հեռախոսազանգերը մեկ համակարգում՝ ստեղծելով աշխատանքային հաղորդակցության հարմարավետություն:

Cloud ԱՀԿ-ն հեռախոսային վիրտուալ համակարգ է այնպիսի կազմակերպությունների համար, որոնք մշտապես կապի մեջ են եւ որոնց, հատկապես արտակարգ իրավիճակներում, անհրաժեշտ են հաղորդակցության պրոֆեսիոնալ հնարավորություններ եւ նորարական լուծումներ:

Ընկերությունը, կարեւորելով արտակարգ դրության պայմաններում հեռահար միացման անհրաժեշտությունը, կարճ ժամանակում ստեղծել է հնարավորություն՝ առցանց գրանցվելու տվյալ ծառայության համար եւ կատարելու բոլոր կարգաբերումները՝ առանց գրասենյակ այցելելու: 

Cloud ԱՀԿ համակարգն ունի հետեւյալ տեխնիկական հնարավորություններն ու առավելությունները.

Զանգերի պարզ եւ դյուրին կառավարում Վեբ ինտերֆեյսում

Վիրտուալ ներքին համարներ՝ առանց հավելյալ վճարի

Զանգերի ինքնուրույն կամ ավտոմատ փոխանցում

Զանգերի ձայնագրում

Ձայնային մենյու

Զանգերի պատմություն

Մուտքային/ելքային հեռախոսագծերի ինտեգրացիա

Ինտեգրացիա ընկերության CRM համակարգի հետ

Թույլատրելի հեռախոսահամարների ինտեգրացիա

Ավտոզանգ, որի միջոցով հնարավոր է տեղեկացնել առաջարկվող ծառայությունների, ապրանքների եւ նորությունների մասին

Մուտքային զանգերի հերթագոյացում եւ դասակարգված բաշխվածություն

Cloud ԱՀԿ համակարգը ներդրվում է շատ արագ եւ մատչելի է օգտագործելու համար: Այն չի պահանջում հատուկ հավելյալ սարքավորումներ, հարմարություններ եւ սպասարկման ու տեխնիկական պայմաններ: Ծառայությունն ապահովում է ինքնուրույն կառավարվող ճկուն VoIP համակարգ, ինչպես նաեւ ավտոմատ կերպով ստանում է հերթական թարմացումները՝ ծառայության մատակարարի կողմից:

 «Ռոստելեկոմ»-ի կողմից բիզնեսի համար մատուցվող ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ընկերության պաշտոնական վեբ-կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ