News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կնոջս եւ ընկերներիս հետ միասին 1300 միայնակ ապրող տարեց մարդկանց մթերքով փաթեթներ ենք բաժանել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այս մարդիկ դուրս չգան տնից և վտանգված չլինեն՝ վարակվելու կորոնավիրուսով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, ֆեյսբուքյան լայվում ասաց Երեւանի քաղաքապետը Հայկ Մարությանը՝ պատմելով, թե վերջին օրերին, որպես հասարակ քաղաքացի ինչով է զբաղված եղել։

«Որպես քաղաքապետ այս ծրագիրն անում ենք 2000 միայնակ ապրող տարեց մարդկանց համար եւ շարունակական եւս 2000 մարդկանց համար արվելու է», –ասաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ այսօր վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում 2 հարց են քննարկել. «Շատ կոնկրետ քայլեր են արվելու մետրոպոլիտենի նոր կայարանի հետ կապված եւ ճանապարհ է կառուցվելու, որը միացնելու է Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային. Մոնթե Մելքոնյանի փողոցը շարունակվելու է եւ դուրս է գալու Կոմիտասի այգու մոտ։ Այս ապհին կոնկրետ նախագծման աշխատանքներ են գնում եւ կաշխատենք տարվա վերջ սկսել շինարարական աշխատանքները։ Կկառուցվեն նաեւ դեպոներ, որ երբ ավտոբուսները գան, մեր նոր տրանսպորտային ցանցը գործի»։

Տպել
Ամենաշատ