News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ավանդաբար Երկրաբանի օրը հետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներում ամեն տարի նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը։ Այս մասնագիտական տոնը հիմնադրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1966թ․ մարտի 31-ի հրամանագրով՝ ի նշանավորումն երկրի հանքարդյունաբերական բազայի ստեղծման մեջ խորհրդային երկրաբանների վաստակի, հայտնում է Calend-ը։

Որպես տոնը նշելու ժամանակ ընտրվել է ապրիլի սկիզբը, քանի որ դա ձմռան ցրտերի անցնելու եւ ձնհալի ժամանակն է, երբ այդ ոլորտի մասնագետեները սկսում են պատրաստվել ամառային դաշտային աշխատանքների եւ արշավների։

Երկրաբանությունը Երկրի կառուցվածքի եւ նրա զրագացման պատմության մասին գիտություն է։ Երկրաբանության հիմնական առարկան լեռնային ապարներն են, որոնց ուսումնասիրման միջոցով կարելի է բացահայտել երկրագնդի տարեգրությունը։ Երկրաբանությունը նաեւ ուսումնասիրում է Երկրի մակերեւույթի եւ ընդերքի վրա ազդող ժամանակակից գործընթացները եւ մեխանիզմները։ Տարատեսակ գործընթացների ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել երկրագնդի զարգացումն անցյալում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ