News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտին նոր ուղեւորատար ավտոմեքնաների վաճառքները Եվրամիության չորս խոշոր երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում կրճատվել են աղետալի չափերով՝ ամենաշատը վիճակագրության անցկացումից հետո, հայտնում է RG-ը։

Մարտի կեսից ԵՄ-ում ավտոմոբիլային արտադրությունները եւ առաքման սրահները համարյա ամենուր փակվել են կարանտինի համար, եւ շուկան գործնականում քարացել է։ Պարզ է, որ արտակարգ դրության ռեժիմը կպահպանվի առնվազն մինչեւ ապրիլի կեսը։ Իրադարձությունների ամենաբարենպաստ զարգացման դեպքում տնտեսությունը ամբողջովին աշխատանքային ռեժիմի կվերադառնա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։ Նոր ավտոմեքենաների վաճառքները ԵՄ-ում 2020թ․ 20 տոկոսով ավելի ցածր կլինեն, քան 2019-ին։

Եվրոպայի կարեւորագույն երկրնրում պատկերը միեւնույնը չէ։ Իսպանիայում եւ Իտալիայում, որոնք ընդունել են համաճարակի հիմնական հարվածը, վիճակագրությունը բավական անբարենպաստ է՝ վաճառքները կրճատվել են 69 տոկոսով (մինչեւ 37 644 ավտոմեքենա) եւ 85 տոկոսով (մինչեւ 28 326 ավտոմեքենա)։ Պահանջարկի կրճատման երկնիշ մեծություն գրանցել են բոլոր ավտոմոբիլային ընկերությունները, բացի Tesla-ից, որը մարտին Իտալիայում 58 տոկոսանոց՝ մինչեւ 424 էլեկտրամոբիլ աճ է գրանցել։ Եւ սա միակ բացառությունը չէ։ Ֆրանսիան, որտեղ կորոնավիրուսային տարածման իրավիճակը էականորեն ավելի բարենպաստ է, 72 տոկոսով է տուժել։ Սակայն ամենաօրինակելի ցուցանիշը Գերմանիայում է, որտեղ տնտեությունը աղետն անհամեմատաբար ավելի լավ է տանում՝ վաճառքներն ընկել են 34 տոկոսով՝ մինչեւ 215 119 միավոր։

Սակայն նույնիսկ ուժեղագույն ճգնաժամը չի ազդել բենզինային եւ դիզելային շարժիչներով ավտոմեքենաներից էլեկտրիֆիկացած հիբրիդներին (պահանջարկի աճը 62 տոկոս է՝ մինչեւ 28 735 միավոր) եւ էլեկտրամոբիլներին (պահանջարկի աճը 56 տոկոս է՝ մինչեւ 10 329 միավոր) անցնելու ինտենսիվ միտման վրա։

Շուկայի հեռանկարն ավելի ստույգ կլինի նկարագրել որպես «անորոշություն»։ Թե որքան երկար դեռեւս տարածաշրջանի տնտեսությունը կաթվածահար կմնա համաճարակի դեմ պայքարի սահմանափակման միջոցառումներից, փորձագետները չեն կարող կանխատեսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ