News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 05
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։

«Եթե ծրագիրը իմ մոտից միացած է, ինչպիսի աղմուկ էլ լինի, միայն իմ զրուցակցի մոտ իմ ձայնն է լսվում։ Մարտին ներբեռնումները շատացել են 10 անգամ, պատճառն այն է, որ տնից աշխատողների թիվն է դարձել մի քանի հարյոր միլիոն՝ համեմատած փետրվարի հետ։ Հավելվածը շատ օգտակար է, քանի որ ունի նաեւ ֆունկցիա, որով եթե իմ զրուցակցի մոտ աղմուկ է, ես ունենալով krisp,կարող եմ աղմուկը անջատել իմ մոտից եւ միայն իր ձայնը լսել»,- NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

krisp-ը 10 հազար նոր ներբեռնում էլ ունեցել է Հայաստանում այն բանից հետո, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված՝  ընկերության հիմնադիրները որոշել են այն 6 ամսով անվճար դարձնել Հայաստանցիների համար։

Արտավազդ Մինասյանը ընկերոջ հետ հավելվածը ստեղծել է 3 ու կես տարի առաջ։

«Ընկերներիցս մեկի հետ առավոտ շուտ սուրճ էինք խմում, աղմուկի հեռացման տեխնոլոգիա ստեղծելու միտքը տվեց, սկսեցի դրա վրա աշխատել, շուտով ինքն էլ միացավ ու 2017թ․ հոկտեմբերին ստեղծեցինք ընկերությունը, հիմա հարյուր հազարավոր օգտագործողներ ունենք ամբողջ աշխարհից՝ հիմնականում ԱՄՆ-ից ու Եվրոպայից»,- նշեց Արտավազդը։

Հավելվածն օգտագործում են հարյուրավոր խոշոր ընկերություններ, այն 2018թ․ լավագույնն է ճանաչվել  միջազգային մրցույցներից մեկում։ Krisp-ի թիմը երկու հոգանոցից դարձել է 50 հոգանոց, որոնց մի մասն էլ արտերկրից ընկերությանը միացածներն են։ Այս պահին հիմնադիրներն աշխատում են ԱՄՆ-ի բջջային երկրորդ ամենամեծ օպերատորի հետ ներդրումային ծրագրի ավարտի վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգվածային լրատվամիջոցներին գովազդ տեղադրել
Այս քայլը ընկերության ջանքերի մի մասն է՝ կանխելու 2020-ի ԱՄՆ ընտրություններում արտաքին միջամտությունը․․․
AppStore-ը կեղծ VPN հավելված է հայտնաբերել
«Օգտատերերից անհեթեթ գումարներ են գանձվում գործառույթների շաբաթական, ամսական կամ տարեկան բաժանորդագրության համար, որոնք պետք է շատ ավելի էժան լինեն...
Apple-ն արգելափակում է ԱՄՆ-ում անկարգությունների ընթացքում գողացված սմարթֆոնները
Ընկերությունը գողացված սմարթֆոններին նախազգուշացում է ուղարկում սարքը խանութը վերադարձնելու խնդրանքով եւ հասցեով...
Պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ծրագրով մինչև 10 մլն դրամ կտրվի ամեն հաղթող նախագծի իրագործման համար
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն…
Samsung Galaxy S20 թոփային սմարթֆոնների ծրագրային ապահովման թարմացումը նրանց նորմալ զանգել կսովորեցնի
Բանն այն է, որ Galaxy S20 շարքի բոլոր սարքերը զանգերի ձայնի հետ կապված զանազան խնդիրներ ունեն․․․
Առաջին օգնությունը, երբ սմարթֆոնը ջրի մեջ է ընկնում
Փորձագետները կարծում են, որ պետք է արագ դուրս բերել սմարթֆոնը ջրից, այնուհետեւ հանել մարտկոցը...