News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանցի երիտասարդը ահազանգում է, որ ՌԴ-ում գտնվող իր ազգականին չեն ընդգրկել Հայաստան տեղափովողների մեջ՝  առաջնահերթությունների շարքում, թեեւ նա առողջական խնդիրներ ունի եւ ամեն րոպեն կարեւոր է, որպեսզի Հայաստան տեղափոխվի ։

«Իմ ազգականն է, նոր է վիրահատվել, դուրս են գրել հիվանդանոցից, գրանցում չունենալու պատճառով հիվանդանոցում չեն պառկացնում, բուժումը շարունակելու և խնամքի կարիք ունի, պետք է՝ Հայաստան տեղափոխվի, առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Արդեն 3 օր է՝ դեսպանատնից ուղարկում են օդանավակայան, օդանավակայանից՝ դեսպանատում, այսօր էլ ասում են տոմս չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց երիտասարդը՝ Արտյոմ Թամրազյանը։

Նշենք, որ վաղը՝ օրվա երկրորդ կեսին տեղի կունենա Մոսկվա-Երեւան չարտերային չվերթը, որով 220 ՀՀ քաղաքացի կտեղափոխվի Հայաստան։ Նրանք այն քաղաքացիների մի մասն են, որոնք ապրիլի 2-ին չվերթների հետաձգման պատճառով չէին կարողացել վերադառնալ Հայաստան: Դեսպանատնից հայտնել էին, որ ըստ առաջնահերթությունների են ընտրել այս թռիչքի ուղեւորներին։

 

Տպել
Ամենաշատ