News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այն, ինչ մենք անվանում ենք «վեթինգ», դատական օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխություններն արդեն ընդունվել են ԱԺ-ում, եւ հյիմա օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո դատական համակարգի բարեփոխումներ մի նոր, կարեւոր փուլ կթեւակոխենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դատավորների բարեվարքության ստուգում տեղի կունենա, ընդհանրապես, հակակոռուպցիոն քաղաքականությունը դատական համակարգում ավելի խիստ ռելսերի վրա կդրվեն: Ն ույնիսկ ճգնաժամից առաջ միջազգային զեկույցներում, որտեղ նշվում էր Հայաստանի համաշխարհային մակարդակով շատ բարձր տնտեսական աճի ցուցանիշը, նաեւ ընդգծվում էր, որ այսօր տնտեսական բարեփոխումենրի եւ տնտեսական աճի հետագա հաջող ընթացքի համար անհրաժեշտ է կատարել դատաիրավական համակարգի արդյունավետ բարեփոխումներ.,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք վճռական են դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը:

«Ինչպես հայտնի է, այդ կապակցությամբ սահմանադրական հանրաքվե է նշանակված»,-հավելեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ