News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը մտադիր է կրկին ակտիվացնել ԱՄՆ տնտեսությունը, երբ առողջապահության ոլորտում առաջատար փորձագետները թույլատրեն, սակայն ամերիկացիների կյանքն արմատապես կփոխվի, հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն Politico-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ երբ ամերիկացիները վերադառնան աշխատանքի, բացվեն դպրոցները, նրանք, հավանաբար, ստիպված կլինեն տանը մնալ հիվանդությունների ախտանշանների դեպքում, եւ նրանք կբախվեն ավելի տարածված հետազոտությունների հետ ու կենթարկվեն ջերմաչափման։

«Մենք գիտենք, որ ամեն ինչ այլ կերպ կլինի»,-ասել է նա։ «Դա կդառնա ամերիկացիների կյանքի նոր առանձնահատկությունը։ Ես չգիտեմ՝ որքան արագ դա կսկսվի, սակայն դա շատ կարեւոր կլինի, քանի որ մենք, ըստ ամենայնի, ցանկանում ենք կանխարգելել համաճարակի կրկնությունը»։

Նա նշել է, որ դեռեւս հավատում է, որ «առաջիկա 4-8 շաբաթների ընթացքում մենք կկարողանանք կրկին ակտիվացնել տնտեսությունը, եւ վիրուսի ուժը զգալիորեն կնվազի, եւ մեզ կհաջողվի հարթել կորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ