News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 26
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ջեֆ Բեզոսը կրկին առաջին տեղում է: Amazon ինտերնետային հսկայի հիմնադիր եւ ղեկավարը երրորդ անգամ անընդմեջ գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, որը 34-րդ անգամ հրապարակվել է Forbes պարբերականում:

Երկրորդ տեղը դեռեւս զբաղեցնում է Բիլ Գեյթսը. Microsoft-ի հիմնադիրն ունի 98 մլրդ դոլար:

Իսկ երրորդ հորիզոնականում վերջին տարվա ընթացքում փոփոխություններ են կատարվել: Ներդրող Ուորեն Բաֆեթին փոխարինել է LVMH ֆրանսիական կոնգլոմերաթի սեփականատերը, որն ունի այնպիսի լյուքսային բրենդներ, ինչպես Christian Dior-ը, Louis Vuitton-ն ու Givenchy-ին: Բերնար Առնոյի ընտանիքի կարողությունն, ըստ Forbes-ի, գնահատվում է 76 մլրդ դոլար:

Այս տարվա վարկանշային աղյուսակում ընդամենը 2095 դոլարային միլիարդատերեր են՝ 58-ով պակաս, քան 2019-ին: Նրանց ընդհանուր կարողությունը 8 տրիլիոն դոլար է. վերջին 12 ամիսների ընթացքում այն կրճատվել է 700 մլրդ դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ