News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ի ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ