News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք:  Ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների մեջ է շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ