News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները առանց դատարանի որոշման պետք է տրամադրի Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին՝ հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Նշենք, որ «Բանկային գաղտնիքի մասին» գործող օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները,  տրամադրում է ՀՀ հարկային մարմիններին միայն դատարանի` ՀՀ քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ բանկը պարտավոր է մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե պահանջը չի համապատասխանում նույն օրենքի դրույթներին:

Նախատեսվող փոփոխության համաձայն՝ հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացման հետ կապված հարաբերությունների շրջանակներում բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում է ՀՀ հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա՝ բացառապես հարկային մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան որպես տեղեկություն օգտագործելու նպատակով:

Նախագծով նաև ամրագրված է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին ներկայացվում են ՀՀ բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ՀՀ հարկային մարմիններին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդպիսի տեղեկությունները հարկային մարմինը օգտագործում է հարկային հսկողության սահմաններում և շրջանակներում, ինչպես նաև իր առջեւ դրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան:

Նշենք, որ նմանօրինակ մի նախագիծ էլ ԱԺ–ն ընդունեց այս տարվա հունվարին։ Խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որով նախատեսվում է հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը վերացնել, և առանձին դեպքերում ստեղծել հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:

Սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  չէր ստորագրել այդ օրենքն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցությունն արդեն մեկ տասնամյակի պատմություն և ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար...
Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով
Միջնորդավճար - 1%...
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ