News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանը  համաձայն չէ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն պնդման հետ, որ իրենք չեն հետեւել նախարարության ցուցումներին: NEWS.am-ի հետ զրույցում բժշկուհին, ով նույնպես վարակվել է կորոնավիրուսով, այլ հիմնավորումներ ներկայացրեց:

«Դա դրանից չէր, ամբողջ խնդիրը այն էր, որ մենք հսկում էինք համարյա 250 հոգի արտերկրից եկած, ջերմաչափում էինք իրականացնում, բայց մենք տեղական դեպք ունեցանք, ընդ որում, քրոնիկ հիվանդ եւ այդտեղից էլ տարածվեց, հետո նոր պարզվեց, որ նա վարակված է: Ճիշտ չէ ասել, որ մենք չենք պահպանել կանոնները, բայց մենք թիրախային խումբ ենք, մենք մեր առողջությամբ հատուցեցինք, չի կարելի այդպես, ի՞նչ է` մենք ուզո՞ւմ էինք հիվանդանայինք»,- ասաց նա:

Անուշ Հովսեփյանի խոսքով` բոլոր բուժհաստատություններն էլ կարող են բախվել այս խնդրին, ոչ ոք ապահովագրված չէ նման զարգացումներից. «Էրեբունի» ԲԿ-ում 20 հոգի վարակվել է բուժանձնակազմից, տեսնո՞ւմ եք, որ հնարավոր չէ խուսափել նման զարգացումներից»:

ԲԿ տնօրենը նշեց, որ մարզպետարանից իրենք ստացել են արտաահագուստ, որով առաջնային ինքը ապահովել է «Շտապօգնության» աշխատակիցներին. «Մենք ունեինք դիմակներ, ձեռնոցներ, քլոր ունեինք, որով ամբողջ  հիվանդանոցը ախտահանել ենք, այսինքն բոլոր հնարավոր միջոցները մենք կիրառել ենք, պահպանել բոլոր հրահանգները»:

Վարդենիսի ԲԿ տնօրեն Շահեն Շահինյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կարող ենք ազգաբնակչությունից տեղեկանալ իրենց աշխատանքի մասին, մյուս հարցերին էլ չի կարող պատասխանել, հորդորեց դիմել  մարզպետարան:

«Հիվանդանոցի «Շտապօգնության» ծառայությունը եւ ընդունարանը 24 ժամ գործում է, շարունակում է հիվանդներին հայտնաբերել եւ տեղափոխել»,- հավելեց նա:

Նշենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասել էր, որ եղել են դեպքեր, երբ բժշկական կենտրոնների անձնակազմերը հետևել են իրենց ցուցումներին, եղել են դեպքեր, երբ այնքան էլ լավ չեն հետևել, ունենք երկու նմանատիպ դեպք՝ Մարալիկում և Վարդենիսում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ