Չորեքշաբթի` ապրիլի 29-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 10,21 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 13,60 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով աճել են 3,03 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 21,08 դոլարի: