News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Արվում է հետաքրքիր մի մանիպուլացիա, երբ դրամական միջոցների հոսքերը և ֆինանսական կառավարման սկզբունքները խառնվում են իրար: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, որտեղ վերջինս առաջարկում է յուրաքանչյուր ընտանիքի բաժանել 100 հազարական դրամ եւ յուրաքանչյուր թոշակառուի՝ մեկ ամսվա հավելյալ թոշակ:

Բեղլոյանը օրինակ բերեց. «Եթե ես իմ դրամապանակում ունեմ 1000 դրամ, բայց արդեն 800 դրամի ապրանք եմ պատվիրել խանութից, դա չի նշանակում, որ ես 1000 դրամ ունեմ իմ դրամապանակում: Ես ունեմ ընդամենը 200 դրամ, չնայած 1000 դրամը այնտեղ դրած է, բայց այն պարտավորություններով է բեռնված: Արդեն հնարավոր չէ ինձ ասել՝ 1000 դրամը տուր:

Երկրորդ, այն ելույթները, որոնք ունեցավ Էդմոն Մարուքյանը, ես տեսա մի շատ հետաքրքիր և վտանգավոր միտում: Նա հրահրում է սոցիալական անկայունություն: Սոցիալական և քաղաքացիական անկարգություններ է հրահրում իր ելույթներով, ասելով՝ քաղաքացիներ, այնտեղ փող կա, գնացեք, վերցրեք, պահանջեք: Շատ վտանգավոր և անազնիվ է նման բան անելը»,-ասաց նա:

Պատգամավորը կոչ արեց այսպիսի բարձր ամբիոնից նման կոչեր, մանիպուլյացիաներ չանել՝ նշելով, որ դա վտանգավոր է մեր պետության կայունության համար:

Տպել
Ամենաշատ