News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ»-ը խմբի ընկերությունների ֆինանսական ցուցանիշների անկում է կանխատեսում կորոնավիրուսի համավարակի պատճառով, որը գազի պահանջարկի անկման եւ տնտեսական ճգնաժամի է հանգեցրել, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Այս ճգնաժամային տարում մենք կատարում ենք այն բյուջեն, որն ընդունվել է 2019-ի դեկտեմբերին: Բայց նաեւ տեսնում ենք, որ վատթարանում են խմբային ցուցանիշները ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով. այդ մասով այս խնդիրը մեզ մեծապես անհանգստացնում է»,- ներդրողների հետ 2019-ի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է «Գազպրոմ»-ի ֆինանսական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ալեքսանդր Իվաննիկովը:

Գազպրոմի զուտ շահույթը 2019 թվականի վերջին 1.203 տրիլիոն ռուբլի է կազմել, ինչը 17 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

«Գազպրոմ»-ն ակնկալում է, որ գազի արտահանումը 2020 թվականին կնվազի 16.4 տոկոսով` 199.2 միլիարդից հասնելով 166.6 միլիարդ խորանարդ մետրի, հայտնել է Իվաննիկովը: Ըստ նրա` գազի միջին գինը կնվազի 37 տոկոսով` 210.6-ից հասնելով 133 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց: Սակայն արտահանումից ստացվող եկամուտի ճշգրիտ կանխատեսումը թոփ մենեջերը չի ներկայացրել:

Այս սցենարների իրականացման դեպքում արտահանումից շահույթը կրկնակի անգամ կնվազի, ՌԲԿ-ին հայտնել է Fitch-ի բնական պաշարների եւ հումքային ապրանքների գծով ավագ տնօրեն Դմիտրի Մարինչենկոն:

2019-ին արտերկրում գազի վաճառքից «Գազպրոմ»-ի եկամուտները մոտ 42 միլիարդ դոլար են կազմել, եւ եթե «Գազպրոմ»-ի թոփ մենեջերի կանխատեսումն իրականացվի, այն կնվազի մինչեւ 22 միլիարդ դոլար: Ընդ որում, մի քանի անգամ կարող է նվազել արտահանման օպերացիաների շահութաբերությունը. EBITDA-ն կարող է կրճատվել չորսից հինգ անգամ: Գազի արտահանման անվնասաբերության կետը, ըստ Fitch-ի, 100 դոլար է կազմում խորանարդ մետրի դիմաց: Իվաննիկովը շեշտել է, որ այդ թվերը ճշգրտվում են` ըստ իրավիճակի փոփոխության:

Եվրոպայում գազի գները մինչեւ ամառ կարող են իջնել մինչեւ 70 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ մինչեւ ձմեռ` աճել 50-60 դոլարով (մինչեւ 120-130 դոլար) հազար խորանարդ մետրի համար, նշել է «Գազպրոմ էքսպորտ»-ի վերլուծության բաժնի ղեկավար Անդրեյ Զոտովը, ով նույնպես մասնակցում էր տեսակոնֆերանսին:

Ապրիլի 22-ին Եվրոպայում Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների հաբերում գազի գինն ընկել է մինչեւ 43 դոլար եւ 67 դոլար խորանարդ մետրի դիմաց: Նման գների դեպքում Ռուսաստանում գազի վաճառքն ավելի շահավետ է դարձել, քան արտահանումը:

«Գազպրոմ»-ի կանխատեսումները, ընդհանուր առմամբ, համապատասխանում են Fitch-ի բազային սցենարին. երրորդ-չորրորդ եռամսյակում նավթի եւ գազի գները պետք է փոքր-ինչ վերականգնվեն, բայց տարեկան միջին գները դեռ շատ ցածր կլինեն, նշել է Մարինչենկոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ