News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը արդյունաբերությունից տեղեկատվություն են սպասում գերձայնային թեւավոր հրթիռների մասին՝ հույս ունենալով մոտ ապագայում մեկնարկել փորձնական նմուշների ստեղծման նոր ծրագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Defense News-ին։

ՌՕՈՒն ապրիլի 27-ին ուղարկել է ծանուցում, որում արդյունաբերական ընկերություններին առաջարկվել է տեղեկատվություն տրամադրել օդահրթիռային շարժիչներով եւ սովորական ռազմական մասերով գերձայնային թեւավոր հրթիռների մասին, որոնք կարող են արձակվել ռմբարկուներից եւ կործանիչներից։

Արդյունաբերության պատասխանները կօգնեն ՌՕՈՒ-ին որոշել, թե արժի արդյոք ֆինանսավորումը սկսել նոր ծրագրից, եւ պարզել, թե որքան արագ դրա իրացման արդյունքում կարելի կլինի նոր զենք ունենալ, հայտարարել է ՌՕՈՒ գործադիր տնօրեն Ուիլ Ռոպերը։

Ստացված առաջարկության համաձայն, ՌՕՈՒ-ն կձգտի նախագծի նախնական վերլուծություն կատարել 2021թ․ ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում։ Առաջարկված տեխնոլոգիաներն իրենց մեջ պետք է ներառեն ուղղահոս, գերձայնային ուղղահոս կամ երկռեժիմանի շարժիչներ, ինչը այժմ ՊՆ-ի կողմից արտադրվող գերձայնային զենքից հիմնական տարբերությունն է։

Ռոպերի խոսքերով՝ թողարկվող գերձայնային զենքը շատ առավելություններ ունի։ Գերձայնային թռչող սարքերը (ԳԹՍ) տիեզերքից քիչ ներքեւ, «խիտ մթնոլորտի» վրայով են թռչում։ Դա նրանց թույլ է տալիս կատարել որոշակի առաջադրանքներ եւ նպատակներ, որոնք չեն կարող անել թափ հավաքող արագացուցիչներով ԳԹՍ-ները։ Դա նաեւ թույլ կտա ՊՆ-ին դիվերսիֆիկացնել այն ընկերություններին, որոնք կարող են գերձայնային զենք արտադրել, ասել է նա։

Ռոպերի խոսքերով՝ գերձայնային թեւավոր հրթիռների ստեղծման ջանքերը կիրականացվեն ԱՄՆ ՌՕՈՒ գիտահետազոտական լաբորատորիայի եւ ԱՄՆ ՊՆ հեռանկարային հետազոտությունների վարչության (DARPA) մասնակցությամբ։

Մասնավորապես, HAWC (Hypersonic Air-breathing Weapon Concept)-ով գերձայնային զենքի կոնցեպտը կարող է նոր ծրագրի հիմք հանդիսանալ։ Այս ջանքերի շրջանակներում մի խումբ ընկերություններ՝ Raytheon - Northrop Grumman-ը եւ Lockheed Martin - Aerojet Rocketdyne-ը, ստեղծում են գերձայնային սարքեր։ «Ուղղահոս, գերձայնային ուղղահոս կամ երկռեժիմանի շարժիչների տեխնոլոգիան երկար ճանապարհ է անցել։ Ես շատ տպավորված էի նրանով, թե ինչպիսի արտադրական տեխնոլոգիաներ կան այժմ,- ասել է Ռոպերը,- Ուղղահոս, գերձայնային ուղղահոս կամ երկռեժիմանի շարժիչները գտնվում են զարգացման առավել առաջադեմ փուլում, քան սկզբնապես համարվում էր»։

ՌՕՈՒ-ն կարող է սկսել իրականացնել գերձայնային զենքի նոր ծրագիր` HCSW (Hypersonic Conventional Strike Weapon) ոչ-միջուկային մարտագլխիկով գերձայնային հարվածային զենքի ծրագրի փակումից ընդամենը մի քանի ամիս անց: Չնայած HCSW ծրագիրը ցուցաբերել է խոստումնալից արդյունքներ, ՌՕՈՒ-ն փետրվարին 2021թ․ բյուջեն ձեւավորելիս հրաժարվել է նրանից՝ հօգուտ ավիացիոն բազավորման արագ արձագանքման զենքիի՝ ARRW (Air-launched Rapid Response Weapon)-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ