News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աշխատանքային խումբը, որը պետք է մշակի սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ներկայումս աշխատում է հայեցակարգի շուրջ: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ-ում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքները մշակման փուլում են: «Ներկայումս մենք աշխատում ենք հայեցակարգի վրա, որը պատրաստ կլինի միայն սեպտեմբերին: Դրանից հետո կսկսվեն քննարկումները, եւ արդեն մյուս տարի կներկայացվի սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը»,- հայտնեց նախարարը:

Նա շեշտեց, որ ներկայումս աշխատանքային խումբը խորհրդակցություններ է անցկացնում տեսակոնֆերանսների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ