News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին եւ քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին:

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատամարտում իրենց խիզախությամբ եւ թիկունքում անձնվեր աշխատանքով օգնեցին նացիզմի դեմ Հաղթանակին, որը դարձավ մեր ընդհանուր մեծագույն ձեռքբերումը: «Ներկայիս սերունդների սրբազան պարտքն է հավիտյանս պահպանել նրանց մասին հիշողությունը, ովքեր անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով պաշտպանեցին հայրենի հողի ազատությունը, ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատել մեր թանկագին վետերաններին»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Նա հիշեցրել է Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերաշարադրելու, նացիստների եւ նրանց հանցակիցների կողմից գործած անմարդկային հանցագործությունները ճերմակեցնելու ու մոռացության մատնելու ցանկացած փորձին վճռականորեն դիմակայելու անհրաժեշտությունը:

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ հայրերի եւ պապերի սխրանքի մասին ընդհանուր հիշողությունը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության կառուցողական զարգացմանը, ինչպես նաեւ գործընկերային փոխգործակցությանը ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու գործում, այդ թվում՝ այնպիսի, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է:

Նա Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, պարտիզաններին եւ թիկունքի աշխատավորներին փոխանցել է երախտիքի անկեղծ խոսքեր եւ քաջ առողջության, բարեկեցության եւ երկարատեւ ապրելու մաղթանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան (ֆոտո)
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը...
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Պետության ղեկավարը շարունակում է խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունենալ։ Այսօր օրը հիմնականում...
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան. Հանդիպելու է Պուտինին
Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Ամենաշատ