News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում՝ մայիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-15-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում՝մայիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 11-12-ը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +17+19:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ +9+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ +9+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+17,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ +9+13,

Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +13+16,

Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+20, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+18,

Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,

Արմավիրում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +9+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+17, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+14,

Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+14 (հովիտներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+17):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ