ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է մասնակցելու Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Էդվարդ Նալբանդյանին արդեն ուղարկել եմ նամակը։ Ինչու հենց այս պահին էդվարդ Նալբանդյանը։ Գուցե ինքներդ ինչ-որ եզրահանգումների գաք, բայց դա բավարար չի, որովհետեւ կարեւոր է հանձնաժողովի եզրահանգումները»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։