News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վրդովել է ռուսական գազի գինը:

«Երեկ ես տեղեկություն ստացա, որ Ռուսաստանը այս դժվարին ժամանակում Եվրոպայում բնական գազը վաճառում է մինչեւ 70 դոլարով: 65-68 դոլարով, բայց ոչ 127, ինչպես Բելառուսին»,- հայտարարել է նա երկրի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Ես այս հարցը սրեցի ԵՏՄ շրջանակում տեսակոնֆերանսի ժամանակ, եւ առաջիկայում մեզ մոտ նույն ձեւաչափով կոնֆերանս կկայանա: Կցանկանայի իմանալ՝ ներկայումս ինչ է ձեռնարկվել Բելառուսի համար բնական գազի գնի նվազման ուղղությամբ: Սա, ախր, գործ չէ, ես դեռ չեմ խոսում, որ 75-ամյակի տարում (Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի - ԲԵԼՏԱ) Գերմանիային բնական գազը վաճառում են մինչեւ 70 դոլարով, ինչպիսի տեղեկություն ունեմ (այնտեղ տարբեր կերպ է եղել), բայց ոչ 127 դոլարով, ինչպես Բելառուսին»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ