News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արդշինբանկը տրամադրել է սպառողական վարկեր՝ ընդհանուր 1,8 միլիարդ դրամի չափով: Այս ցուցանիշը վերականգնել է այն մակարդակը, որն արձանագրվում էր մինչ երկրում համաճարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարելը: 

Ըստ Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկ է ներկայացվել ավելի քան 4,100 հայտ: Մանրածախ բանկային բիզնեսի շուկան նաեւ արձանագրում է դիվերսիֆիկացիայի բավարար մակարդակ: Ըստ Արտակ Խաչատրյանի լայն պահանջարկ են վայելում ինչպես «ակնթարթային վարկերը», որոնք կարող են տրվել առանց բանկ այցելելու բանկի բջջային հավելվածի միջոցով, այնպես էլ աշխատավարձերով ապահովված վարկերը, էքսպրես, սպառողական վարկերը, որոնք ապահովված են անշարժ գույքով, ուսանողական վարկերը: Հաճախորդների նման ակտիվությունը բանկում բացատրում են երկրում տնտեսական ակտիվության ու առօրյա կյանքի ռիթմի աստիճանական վերականգնմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ