News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 30 բիզնես-հայտեր: Մրցույթին հաղթող ճանաչված վերամշակող կազմակերպություններին համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն մինչեւ 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ՝ արտադրական կարողությունները զարգացնելու եւ արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:

Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը հանդիպել են շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Արման Խոջոյանի խոսքով՝ դրամաշնորհների տրամադրման նպատակն է զարգացնել եւ հզորացնել ծրագրին մասնակցող տնտեսվարողների արտադրական կարողությունները, ինչպես նաեւ բարելավել սննդի անվտանգության պայմանները՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: 

«Մենք նախատեսում ենք եւս մեկ փուլ անցկացնել, արձագանքելով ստեղծված իրավիճակին, եւ առնվազն 20 կազմակերպություններ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան պայմանների բարելավման դեպքում դառնալ ծրագրի շահառու», - նշել է փոխնախարարը:

«Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաեւ կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին եւ արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալների ավելացման հարցերում:

Ծրագրի շահառու, կաթի վերամշակմամբ զբաղվող «Կաթնաղբյուր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հակոբյանը նշել է, որ, թեեւ ներկա իրավիճակով պայմանավորված կաթնամթերքի շուկայում իրացման նվազում է նկատվում, սակայն այդ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում եւ տրամադրված գումարով ընկերությունը նախատեսում է ձեռք բերել նոր սարքավորումներ՝ արտադրական ծավալներն ավելացնելու նպատակով:   

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան եւ պատշաճ ձեւով գրանցված  գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական եւ գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների), որոնք ներգրավված են արժեշղթաների մեջ եւ բավարարում են ծրագրի համապատասխանության եւ ընտրության չափանիշներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ