News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

15 մայիսի 2020 թ., Երևան. Beeline ստարտափ ինկուբատորը, որն իրականացվում է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համագործակցությամբ, ընդունում է հայտեր ստարտափներից՝ 7-րդ շրջափուլին մասնակցելու համար, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին աշխատելու լավագույն և ճանաչված մենթորների հետ՝ զարգանալու և շուկայում իրենց տեղը զբաղեցնելու համար։

Դիմումներ ընդունման վերջնաժամկետն է 2020թ.-ի հունիսի 1-ը։ Ստարտափները կարող են դիմումները ներկայացնել հետևյալ հղումով:

Ընտրված 4-5 լավագույն ստարտափների համար հասանելի կլինի BANA-ի ներդրողների ցանցը, ինչպես նաև նրանք հնարավորություն կունենան անհատական և բաց հանդիպումներ ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի խոսնակների և մենթորների հետ, որոնց ցանկում են Հայաստանի և միջազգային ներդրողներ և գործարարներ` SmartClick-ի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը, The Crowdfunding Formula-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, FlySpaces-ի հիմնադիր և տնօրեն Մարիո Բերտան, PicsArt-ի տեխնիկական գծով գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը, Workfront-ի տնօրեն Ալեքս Շութմանը, Orion Worldwide Innovations-ի համահիմնադիր և տնօրեն Էմմա Առաքելյանը, EarlyOne-ի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը, ձեռներեց և ICF թրեյներ Բասսամ Նադերը և շատ այլ մասնագետներ։

Ոլորտի առաջատար մասնագետների կողմից անցկացվող խորհրդատվությունները կօգնեն ստարտափներին զարգանալու և միջազգային շուկա դուրս գալու գործում։ Շրջափուլի տևողությունն է 14 շաբաթ։ Շրջափուլը հաջողությամբ ավարտած ստարտափները կմասնակցեն Դեմո օրվան, որտեղ հրավիրված կլինեն ներդրողներ, ոլորտի առաջատար մասնագետներ և մեդիա ներկայացուցիչներ։

Նախորդ 6 շրջափուլերի ընթացքում  Beeline ստարտափ ինկուբատորը աշխատել է 33 ռեզիդենտ ստարտափների հետ: 2019 թ-ի ընթացքում 15 ռեզիդենտ ստարտափներից 4-ը ստացել են ներդրումներ։ Ինկուբատորի լավագույն ստարտափներից որոշները արդեն հասցրել են ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Այս շրջանավարտներից են ForgeFiction-ը, LuckyCarrot-ը, EasyDmarc-ը, 4u.am-ը, Defekt-ը, Rendchain-ը, SendSMS-ը, Garoontech-ը, StackDev-ը, Eventor-ը, Gebecert-ը, Mealo-ն և շատ այլ ստարտափներ։

Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ