News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ուզում ենք համակարգ ստեղծել, որպեսզի ծնողներն իրազեկված լինեն եւ հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որ եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն նախ երեխաները ճանաչեն այդ դեպքերը եւ իրենց ծնողներին ասեն դրա մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ ԱԺ–ն վավերացրեց Լանզարոտիի կոնվենցիան, ի՞նչ գործառույթներ են իրականացվելու դպրոցներում համապատասխան մասնագետներ ընդգրկելու եւ ծրագիր մշակելու հարցում, ո՞ր քայլերից եք սկսելու։

«Մանկապղծության դեպքերի տարածումն ինչի՞ հետ է կապված. այդ պոտենցիալ մանկապիղծները 90 տոկոսով համոզված են, որդրա մասին ոչ երեխան կասի, որ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետեւ դա ընդունված չէ։ Այստող այնքան երեխայի կրթության մասին չէ, որքան ծնողի կրթության մասին։ Ով ծնող է իր մեջ մտավախություն չի՞ առաջանում, եթե չէ, ուրեմն այդքան էլ մտահոգ ծնող չէ, ընդ որում համաշխարհային պրակտիկա է, երեխաները սեռական ոտնձգության ենթարկվում են մեծամասամբ այդ ընտանիքին ծանոթ մարդկանց կողմից եւ երեխաները շատ դեպքերում չգիտեն էլ, այն ինչ կատարվում է իրենց հետ նորմա՞լ է, թե՞ ոչ, իրենք դրա մասին պե՞տք է ասեն, թե՞ ոչ։ Հայաստանում ամեն ինչ պետք է անել, որ մանկապղծության դեպքերը բացառվեն»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հարց ուղղեց քաղաքացիներին, ասելով՝ սեռական դաստիարակություն պե՞տք է լինի, թե՞ ոչ. «Նրանք, ովքեր ասում են, որ չպետք է լինի, հարց եմ տալիս, իսկ Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին, որտեղի՞ց են իմանում, քուչեքո՞ւմ, բիսետկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ, իսկ դա ի՞նչ հետեւանքների է բերում, շատ բարդ հետեւանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չէ խոսել եւ վատ է։ Սեռական գրագիտության բացակայության պատճառով ինչքա՞ն մարդ է, որ իմպոտենցիայով է տառապում ՀՀ–ում, գիտե՞նք, թե՞ չգիտենք, սա հա՞րց է, թե՞ հարց չէ, պրոբլե՞մ է, թե՞ պրոբլեմ չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ