News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆլորիդա նահանգից հանրապետական ​​սենատոր Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի Վերին պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովի ժամանակավոր ղեկավար է դարձել իր գործընկեր Ռիչարդ Բերի փոխարեն, որի նկատմամբ հետաքննություն է տարվում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուրախ եմ հայտնել, որ սենատոր Մարկո Ռուբիոն համաձայնել է ժամանակավորապես ղեկավարել հետախուզության հատուկ հանձնաժողովը»,- նշվում է երկուշաբթի օրը Սենատում հանրապետական ​​մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելիի տարածած հայտարարության մեջ: Մակքոնելիի խոսքով՝ հանձնաժողովի նոր նախագահը «տաղանդավոր եւ փորձառու» սենատոր է, ով տիրապետում է նյութով արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության ոլորտում:

ՀԴԲ պաշտոնյաները մայիսի 14-ի գիշերը բռնագրավել էին Ռիչարդ Բերի բջջային հեռախոսը, հայտնում է Los Angeles Times-ը: Տարեսկզբին Բերը մասնակցում էր փակ ճեպազրույցներին, որոնց ժամանակ խոսքը կորոնավիրուսի տարածման եւ տնտեսության վրա դրա ազդեցության հետ կապված կանխատեսումների մասին էր, այդ թվում՝ բորսաներում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը, փետրվարին՝ հիմնական աճուրդային հարթակների փլուզումից առաջ, Բերն ընդհանուր 1.7 միլիոն դոլարի բաժնետոմսեր էր վաճառել: Ընդ որում, նա պնդում էր, որ իր որոշումները հիմնված էին հանրամատչելի տեղեկատվության վրա:

Մարտի վերջին արդարադատության դեպարտամենտը եւ ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովը հետաքննություն էր սկսել Բերի եւ մի քանի այլ սենատորների գործարքների վերաբերյալ, ովքեր մուտք ունեին փակ տեղեկատվությանը կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ: Օրենքով ԱՄՆ Կոնգրեսի անդամները չէին կարող օգտագործել այդ տեղեկատվությունը ֆինանսական օգուտ ստանալու համար:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ