News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թաիլանդը կարանտինից հետո աստիճանաբար վերադառնում է նորմալ կյանքի, որն, ըստ ամենայնի, այլեւս երբեք նախկինը չի լինի: Չնայած վերջին շրջանում նոր դեպքերի թիվը կարելի է մատների վրա հաշվել, ոչ ոք չի չեղարկել սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությունը: Այս ֆոնին Բանգկոկում սկսել են հայտնվել վերելակներ, որոնք կոճակների փոխարեն ոտնակներ ունեն՝ համավարակի երկրորդ ալիքի մտավախությունների պատճառով, հայտնում է Bangkok Post-ը:

Տեխնիկական նորույթը տեղադրվել է Թաիլանդի մայրաքաղաքի խոշորագույն առեւտրի կենտրոններից մեկում: Գնորդներից շատերը սկզբում տառացիորեն ապշահար էին՝ հուսահատորեն փորձելով սեղմել արգելափակված կոճակները:

Ղեկավարության կարծիքով՝ կառուցվածքի կատարելագործումը զգալիորեն կնվազեցնի ռիսկերը, քանի որ հիմա հաճախորդները մակերեւույթին հպվելու անհրաժեշտություն չունեն:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ից Բանգկոկում աշխատանքը պաշտոնապես վերսկսել են խոշոր առեւտրային համալիրները: Սկզբնական շրջանում այստեղ գործելու են մեծ թվով սահմանափակումներ: Մասնավորապես փակ են մնում մանկական խաղասենյակները եւ կինոթատրոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ