News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երեւան երթուղով։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Հարգելի´ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ «Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երեւան երթուղով։ Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին։ Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտեւի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ