News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածությունը կխորանա ԱՄՆ-ում այս տարի նոյեմբերին նախագահական ընտրությունների նախաշեմին, գրում է CNBC-ը՝ հղում անելով փորձագետներին:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները բարդ վիճակում են հայտնվել կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինին մեղադրել է Չինաստանում կորոնավիրուսի բռնկման իրական մասշտաբները թաքցնելու մեջ:

«Թրամփի վարչակազմը նոր սականգներ կարող է սահմանել չինական ներմուծման համար»,-ասել է Յելի համալսարանի ավագ գիտաշխատող Սթիվեն Ռոուչը:

Վերջին շրջանում Թրամփի վարչակազմն ուժգնացրել է Չինաստանի նկատմամբ հռետորաբանությունը, քանի որ պանդեմիան վնաս է հասցնում ԱՄՆ տնտեսությանը:

Նախօրեին Թրամփը գրառում է կատարել Թվիթերում այն մասին, որ «Չինաստանի ոչ կոմպետենտությունը» ամբողջ աշխարհում զանգվածային սպանություններ է սադրել:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ 2 մլրդ դոլարը, որը Պեկինը խոստացել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար, չնչին թիվ է՝ համեմատած հարյուր հազարավոր մահերի եւ տրիլիոն դոլարի չափով վնասի հետ:       

Վերջերս ԱՄՆ-ը սահմանափակել է չինական տեխնոհսկա Huawei-ի վաճառքը:

Փորձագետների խոսքով՝ Թրամփի վարչակազմը պանդեմիան դիտարկում է որպես Պեկինի նկատմամբ ավելի կոշտ լինելու հնարավորություն:

Իր հերթին, Չինաստանն ագրեսիվ է արձագանքում եւ պատասխան հարված հասցնում ԱՄՆ-ին:

Երեքշաբթի ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է խայտառակել Չինաստանին եւ կորոնավիրուսի համար ողջ մեղքը գցել Չինաստանի վրա:

Փորձագետների խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածությունը տեղի է ունեցել անհարմար պահի, քանի որ երկու գերտերությունների միջեւ լարվածությունը չի օգնի ոչ ոքի եւ բացասաբար կազդի առեւտրի եւ  սպառողների վստահության վրա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ