News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել  Արցախի Հանրապետության նախկին եւ նորընտիր նախագահների հետ։ Այս մասին գրում է Անթիլիասի   կայքէջում։  

Բակո Սահակյանի հետ զրույցում անդրադարձ է եղել անցած տարիների ընթացքում Արցախի առավել հզորացման հարցում իրենց  սերտ գործակցությանը։

Այնուհետեւ Արայիկ Հարությունյանի հետ զրույցի ընթացքում, Վեհափառ Հայրապետը վերահաստատել է նույն ոգով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործակցությունը Արցախի Հանրապետության հետ։ Նորընտիր նախագահը հիշել է իր հաճախակի այցելությունները Անթիլիասի մայրավանք, ինչպես նաեւ հիշատակել Արցախի բարգավաճման  գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նպաստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ