News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մահմեդականներին շնորհավորել է գալիք Ուրազ-բայրամի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Telegram-ում հրապարակված տեսանյութում ցուցադրվում է Գրոզնին, իսկ կադրի հետեւոմ հնչում է Կադիրովի չեչեներեն ուղերձը։

«Շնորհավորում եմ ձեզ Էիդ Ալ-Ֆիտրի զրույցի կապակցությամբ: Համավարակի պատճառով բոլորի համար ոչ հեշտ ժամանակներ էին, շատերը վախեցան, եւ դա հասկանալի է: Ուզում եմ ասել, որ Չեչնիայում ավելի քիչ մահեր են եղել, քան անցած տարի, եւ այս չորս ամիսների ընթացքում ավելի շատ ծնունդներ են եղել»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ դա հնարավոր է դարձել այն պատճառով, որ հանրապետության բնակիչները պահպանել են կարանտինի բոլոր սահմանված միջոցառումները:

Կադիրովը նաեւ խաղաղություն եւ համերաշխություն է մաղթել ժողովրդին:

«Թող ողորմած Ալլահն ընդունի ձեր պահքերը, պատասխանի բոլոր աղոթքներին եւ բարի գործերին, պարգեւատրի ձեզ ամենաբարձր բարիքով եւ ամրացնի ձեր իմանը Ղուրանի ու Սունայի հետեւորդների արդար ուղու վրա: Կեցցե իմ սիրելի չեչեն ժողովուրդը»,- եզրափակել է Չեչնիայի ղեկավարը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել էր, որ Կադիրովը բուժում է ստանում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն կորոնավիրուսով նրա վարակման մասին: Սակայն օպերատիվ շտաբի ղեկավար Մուհամեդ Դաուդովը հերքել է այդ լուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ