News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հարց տրամաբանող ընկերներիս․ դեպքի մասին ստացվող կցկտուր տեղեկություններից պարզ է դառնում որ ոմանք քրեորեն հետապնդելի արարք են կատարել որի հիմքով կատարվել են ձերբակալություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում անդրադառնալով նախօրեին Կապանում տեղի ունեցծ ակցիային գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ձերբակալություններից հետո մի խումբ մարդիկ Քաջարանից ու Կապանից հավաքվել եւ իրենց դժգոհությունն են հայտնել դեպքի կապացությամբ։ Պարզվել է որ ձերբակալվածներին պետք է քննեն Երեւանում այլ ոչ թե Սյունիքում։ Բանակցությունների արդյունքում ժողովրդի պահանջներից եւ ոչ մեկը չբավարարվեց բացի քննության արդար անցկացման եւ հետագայում բռնություն չկիրառելու երաշխիքներն ինչը տարօրինակ կլիներ եթե այդպես չլիներ։

3 հարց․ կարող եք հատ հատ պատասխանել։ Բնական է որ մեր բոլոր կարծիքները պարզապես մեր սուբյեկտիվ կարծիքներն են սակայն ուզում եմ հասկանալ, թե ովքեր են կռահում ինչ է կատարվում։

- Ինչու համար տեղի ունեցավ ժողովրդի գրգռումը եւ ով հրահրեց այն։

- Ովքեր են կանգնած դեպքի էսկալացիայի եւ իրավիճակի լարման հետեւում։

- Ինչու է դեպքը քննվում Երեւանում»:

Տպել