News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են յուրացման դեպքի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2010թ. ապրիլ ամսից զբաղեցնելով վերոնշյալ պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է մի շարք յուրացումներ:

Քննության տվյալներով՝ ՀՈԱԿ-ի տնօրենը 2018-2019թթ.  ընկած ժամանակահատվածում որպես պահակ աշխատող անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս շարունակի մնալ հաստիքային աշխատող, սակայն չայցելի աշխատանքի, իսկ նրա աշխատավարձային քարտը եւ դրա գաղտնագիրը տրամադրի իրեն՝ հնարավորություն տալով ստանալ հասանելիք աշխատավարձը եւ մյուս վճարումները:

Բացի այդ, ՀՈԱԿ-ի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով զգալի չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, մեկ այլ անձի նշանակել է որպես վերոնշյալ ՀՈԱԿ-ի գրադարանավար, սակայն նրա կողմից պատշաճ աշխատանքի չներկայանալու, ինչպես նաեւ պայմանագրային պարտավորությունների փոխարեն այլ պարտականություններ, այն է՝ միջոցառումների կազմակերպչի գործառույթներ իրականացնելու պայմաններում, 2019թ. փետրվարի 20-ից մինչեւ սեպտեմբեր ամիսը ներառյալ վճարել է այդ հաստիքը զբաղեցնող անձի աշխատանքի դիմաց հասանելիք աշխատավարձը, իսկ մյուս վճարումները՝ հափշտակելով յուրացրել է:

Արդյունքում՝ հաշվարկվել եւ վճարվել է 1.692.310 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, ինչը հափշտակվել է ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից՝ այդ կերպ  Երեւանի քաղաքապետարանին  պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ  179-րդ (յուրացնելը կամ վատնելը)հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: 

Վերջինիս կողմից Երեւանի քաղաքապետարանին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեխաները գնացել են իրենց անսունների հետեւից ու չեն եկել. մանրամասներ Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Չենք կարողանում հասկանալ` ոնց են խեղդվել, նրանց շորերը…
Դալար գյուղում BMW մակնիշի մեքենան այրվել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին եւ կողաշրջվել
Դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Օրգով գյուղի բնակիչ, 39-ամյա Վարդգես Քամալյանը եւ հայտնել, որ վթարի մեղավորը ինքն է եղել, քանի որ իր վարած…
Եգիպտոսը բժիշկների է ձերբակալել՝ կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ տարածելու համար
Նրանք բոլորը դժգոհություն են հայտնել COVID-19-ի դեմ պայքարում պետական ​​քաղաքականության կապակցությամբ․․․
Ավանի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի...
37-ամյա կինը տնտեսական խանութում հեռախոս էր գողացել. քրեական հետախույզների բացահայտումը
Հուլիսի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ հունիսի 30-ին անհայտ անձը, օգտվելով իր անուշադրությունից, տնտեսական...